Մեր նորությունները
22.12.2009
Առաջիկա օրերի ընթացքում մեր կայքում կտեղադրվեն ԳԹԿ-ի հրատարակած 2009-2010 ուստարվա պետական ավարտական և միասնական քննությունների բոլոր առարկաների ուղեցույցները.....
Առաջիկա օրերի ընթացքում մեր կայքում կտեղադրվեն ԳԹԿ-ի հրատարակած 2009-2010 ուստարվա 11-րդ դասարանցիների պետական ավարտական և միասնական քննությունների բոլոր առարկայական ուղեցույցները: Դրանք տպագրվում են աշակերտների համար և նրանց թվաքանակին համապատասխան, ուստի այս տարի դրանք կտեղադրվեն մեր կայքում, որը հնարավորություն կտա բոլոր աշակերտներին, ինչպես նաև մասնագետին, ուսուցչներին, կրկնուսույցներին առանց որևէ դժվարության ձեռք բերել դրանք pdf տարբերակով:
Հետևեք մեր աշխատանքներին և Դուք հնարավորություն կստանաք ձեռք բերել 2009-2010 ուստարվա պետական ավարտական և միասնական քննությունների բոլոր առարկաների ուղեցույցները, որոնք չեն վաճառվելու ոչ մի գրախանութում: Դրանք հնարավոր կլինի ձեռք բերել միայն մեր կայքում:
Ուղեցույցները մեր կայքից ներբեռնելու համար անհրաժեշտ է այցելել մեր կայքի Ուղեցույցներ / Միասնական քննությունների ուղեցույցներ / 2009 բաժինը և հետևել հրահանգներին: