test.am

Մեր նորությունները

24.01.2011
Գնահատման և թեստավորման կենտրոնը (ԳԹԿ) ս/թ փետրվարի 1-ից սկսում է 2011 թ. բուհերի ընդունելության քննությունների...

Միասնական քննությանը մասնակցելու համար շրջանավարտը (դիմորդը) պետք է լրացնի դիմում-հայտ: Շրջանավարտները (դիմորդները) դիմում-հայտ են լրացնում իրենց բնակության վայրի` այդ նպատակով առանձնացված ուսումնական հաստատությունում, որի մասին տեղեկություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել փաստացի բնակության վայրի մարզային (Երևանի քաղաքապետարանի) կրթության վարչություն: Միասնական քննությանը մասնակցելու համար անհրաժեշտ է`

 3x4 չափի լուսանկար,

 անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճենը,

 ՎՏԲ Հայաստան բանկում Գնահատման և թեստավորման կենտրոնի 160481037341 հաշվի համարին յուրաքանչյուր քննությանը մասնակցելու համար փոխանցել 1500 (հազար հին• հարյուր) դրամ և վճարի անդորրագիրը կցել դիմում-հայտին:

 

Միասնական քննության վճարից (1500 դրամ) ազատվում են հետևյալ դիմորդները`

 պարտադիր ժամկետային ծառայությունից զորացրված անձինք,

 1-ին և 2-րդ խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամները,

 ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաները,

 առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան անձինք:

 

Վերոգրյալ խմբերին պատկանող անձինք դիմում-հայտին համապատասխանաբար կցում են զինվորական գրքույկի պատճենը, հաշմանդամության տեղեկանքի պատճենը, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության և ՀՀ կառավարությանն առընթեր ազ•ային անվտան•ության ծառայության կողմից տրված տեղեկանքների պատճենները, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի պատճենները: Դիմում-հայտերի ընդունման վերջին ժամկետը 2011 թվականի մարտի 15-ն է:

 

Գնահատման և թեստավորման կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպություն (ԳԹԿ)

 

Այն շրջանավարտները, որոնք բուհ ընդունվելու համար հայոց լեզու և հայ գրականություն, մաթեմատիկա, հայոց պատմություն, ընդհանուր պատմություն, քիմիա, ֆիզիկա, օտար լեզու (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսերեն, իսպաներեն, պարսկերեն, իտալերեն), աշխարհագրություն, կենսաբանություն առարկաներից հանձնելու են միասնական քննություն, դիմում-հայտը լրացնում են իրենց բնակության վայրի` այդ նպատակով առանձնացված հետևյալ ուսումնական հաստատություններում.

© 2009-2025 test.am
All rights reserved.