test.am

Մեր նորությունները

11.03.2011
Օգնի'ր 10-ամյա Լաուրային...

Լաուրան ծնվել է 2000 թ. հուլիսի 24-ին Երևանում: Ապրում է բազմանդամ ընտանիքում: Մայրն ուսուցչուհի է, հայրը` բանվոր: Ունի 7.5 տարեկան քույր: Չունեն բնակարան` ապրում են բնակելի շենքի նկուղում: Լեյկոզը հայտնաբերվել է 2005 թ. ապրիլին: Բուժվել է: 5 տարի անց հիվանդությունը կրկնվել է:

2005 թ. ապրիլին հայտնաբերվել է Սուր լիմֆոբլաստային լեյկոզ:

Բուժումը սկսելուց 15 օր անց Լաուրայի մոտ սկսվել է ռեմիսիա: Բուժումն ավարտելուց հետո 5 տարի գտնվել է ռեմիսիայի մեջ:

2010 թ. օգօստոսի 15-ից Լաուրան սկսել է գանգատվել մեջքի ցավից: Բազմաթիվ անալիզներից հետո դարձյալ ախտորոշվել է Սուր լիմֆոբլաստային լեյկոզ (ռեցիդիվ):

Այժմ Լաուրան բուժվում է Մուրացան համալսարանական կլինիկայում: Ցուցված է փոխպատվաստում:

 

Սիրելի' հայրենակից.

Մենք` Գիտելիքների թեստավորման համակարգ - www.tester.am-ը որոշել ենք օգնության ձեռք մեկնել փոքրիկ Լաուրային:

Դու նույնպես կարող էս օգնել:

Ուղարկիր SMS-ով TEST բառը 1006 կարճ համարին և ունեցիր ներդրում փոքրիկ Լաուրայի բուժման գործում:

1 sms-ի արժեքն է 150 դրամ:

SMS-ի հասույթը տրամադրվում է Լաուրա Եղիյանի ընտանիքին` բուժման ծախսերը հոգալու նպատակով:

 

Լաուրա Եղիանին աջակցելու համար գումար կարող եք փոխանցել նաև Էլեոնորա Առաքելյանի (Լաուրայի մայրը) անունով բացված հետևյալ հաշվեհամարին Արդշինինվեստբանկ 2470043791750010 AMD:

 

Շնորհակալություն օգնության համար:

© 2009-2025 test.am
All rights reserved.