Մեր նորությունները
27.03.2011
Ուշադրություն...մեր ծառայությունները` սկսած 120 դրամից...
Ինչպես արդեն տեղեկացրել էինք ս/թ մարտի 11-ից մեր կայքում կատարվում էին տեխնիկական աշխատանքներ, որի նպատակն է ընդլայնել ծառայությունները և դրանք դարձնել ավելի մատչելի: Այդ ընթացքում մեր ծառայությունները չկասեցնելու համար, նախապես տեղեկացնելով, փոփոխել էինք մատուցվող որոշ ծառայությունների գներ:
Չնայած այդ հանգամանքին գտնվեցին մարդիք, ովքեր փորձեցին զրպարտել և մեղադրել մեզ` գների բարձրացման մեջ:
Այդ առիթով Թեստեր.am-ի ղեկավարությունը ևս մեկ անգամ տեղեկացնում է իր օգտվողներին, որ Թեստեր.am ընկերության նպատակը որակյալ և մատչելի ծառայությունների մատուցումն է: Այդ նպատակով կատարված տեխնիկական վերազինումը և բանակցությունները միջնորդ կազմակերպությունների հետ հնարավորություն են տվել ըմդլայնել ծառայությունները և դարձնել ավելի մատչելի:
Այսպիսով, այսօրվանից մեր ծառայությունների նախկին գնացուցակը նորից վերականգնվում է, սակայն այն այսուհետ ավելի մատչելի կլինի եթե Դուք վճարեք մեր ծառայությունների դիմաց iDram, ArCa, VISA-MasterCard դրամային համակարգերով:
Ցավոք մենք չունենք հնարավորություն ավելի մատչելի դարձնելու SMS-ով ծառայությունների գնավճարը, քանի որ միջնորդ կազմակերպությունների` ՎիվաՍելլ-ՄՏՍ, Բիլայն և Օրանժ ընկերություններին մեր ուղղած նամակ-դիմումներն արդյունք չեն արձանագրում:
Հիշեցնենք, որ SMS-ով վճարումն ավելի թանկ է: Պատճառը` ծառայություն մատուցող միջնորդ կազմակերպությունների և օպերատորների բարձր միջնորդավճարն է: Սյսպես` եթե Դուք ուղարկում եք 100 դրամ արժողությամբ SMS ապա նախ դրանից գանձվում է ԱԱՀ (20%), այնուհետև մնացած 80 դրամից գանձվում է օպերատորների և ծառայություն մատուցող կազմակերպության միջնորդավճարը (50%+15%): Այսպիսով, Ձեր ուղարկած 100 դրամից Թեստեր.am կայքին հասնում է ընդամենը 28 դրամ, որից մենք վճարում ենք հարկեր և աշխատավարձ:
Տեղեկացնում ենք, որ մեր կայքում բարեփոխումներն անընդհատ բնույթ են կրում:
Շնորհակալություն մեր ծառայություններից օգտվելու համար: