test.am

Մեր նորությունները

03.04.2011
ՄԵՐ ԴՊՐՈՑՆԵՐԸ. նոր բաժին մեր կայքում...

Հարգելի օգտվող

 

Մեր կայքում կատարվել է համալրում և բացվել է նոր բաժին "Մեր դպրոցները", որը օգտակար կլինի բոլորի համար: Սա Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների դպրոցների ու կրթօջախների առաջին համահայկական պորտալն է:

 

Այստեղ կարող եք գտնել Ձեր դպրոցը (կրթօջախը, բուհը), ծանոթանալ նրա պատմությանը, ծրագրերին, ստանալ ահրաժեշտ տեղեկատվություն, շրջագայել դպրոցում, վերհիշել դպրոցական տարիները, կապ հաստատել դասընկերների, դպրոցի աշխատակազմի հետ, տեսնել դպրոցը քարտեզի վրա և այլն(օրինակ):

 

Հուսով ենք, որ մեր գործունեության արդյունքում հայ կրթօջախներն ավելի հասանելի կդառնան աշխարհին և սփյուռքում բնակվող մեր հայրենակիցներին, ինչը, միգուցե, խթանի աշխարհասփյուռ հայության հայրենիք վերադառնալուն, հայ մանուկների ու երիտասարդների կրթությունը հայկական դպրոցում շարունակելու գործում:

 

Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բոլոր դպրոցների համար համացանցային տարածքի տրամադրումը, տվյալների պահպանումը, տաղադրումն և թարմացումը կատարվում է անվճար:

© 2009-2025 test.am
All rights reserved.