test.am

Մեր նորությունները

02.05.2011
Աննախադեպ նորույթ... թեմատիկ on-line թեստ...միայն մեր կայքում...
Հարգելի օգտվող

Ինչպես արդեն հայտնի է մեր կազմակերպությունը`  Գիտելիքների թեստավորման համակարգ - www.tester.am-ը առաջինն էր, որը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություններում 2009 թ. ներդրեց և մինչև օրս հաջողությամբ իրականացնում է գիտելիքների ստուգում և թեստավորում բարձր տեխնոլոգիաների ու համակարգչային ծրագրերի կիրառմամբ:

Մեր գործունեության երկու տարիների ընթացքում մենք անընդհատ կատարելագործել և ավելացրել ենք ծառայություններն ու հնարավորությունները, որի արդյունքում մեր կայքի օգնությամբ 4-11-րդ դասարանի աշակերտները, դիմորդները և ցանկացած անհատ կարող է ստուգել իր գիտելիքներն ու նախապատրաստվել ընթացիկ, թեմատիկ, ավարտական և միասնական քննություններին, կամ ուղղակի թարմացնել գիտելիքները, իսկ թեստավորման ավարտին ստանալ մանրամասն վերլուծություն գիտելիքների, թեմաների և այլնի մասին:

Հայտնի է, որ այսօր սոցիալական ցանցերն ու իամացանցային բազմաթիվ ժամանցները կլանել են աշակերտներին և գրեթե անհնար է աշակերտին կտրել դրանցից կամ ստիպել, որ համակարգչի դիմաց միաժամանակ կարդա կամ կրկնի դպրոցում սովորածը:

Անիմաստ համարելով երեխաներին սոցիալական ցանցերից կտրելու դեմ պայքարը, մենք փորձում ենք ոչ թե պայքարել դրանց դեմ, այլ ստեղծել հնարավորություն, որպեսզի աշակերտը կարողանա զարգացնել և անընդհատ թարմացնել իր գիտելիքները առանց համացաային ժամանցներից հրաժարվելու:

Շարունակելով մեր կայքի կատարելագործումն ու նորարարությունը կրթության համակարգում տեղեկացնում ենք, որ այսուհետ մեր կայքում` www.tester.am աշակերտը կարող է լուծել նաև թեմատիկ mini թեստ` կազմված համապատասխան ամսվա նյութից: Դրա համար անհրաժեշտ է ընդամենը այցելել մեր կայքի "Թեստեր և on-line թեստավորում" բաժինը և ընտրել համապատասխան թեստը:

Այսպիսով, այսուհետ մեր կայքում աշակերտը կարող է կրկնել յուրաքանչյուր ամսվա անցած նյութ:

Տեղեկացնում ենք նաև, որ մենք շարունակում ենք մշակել նոր ծրագրեր:
Սպասեք նոր անակնկալների:

Շնորհակալություն մեր ծառայություններից օգտվելու համար:
© 2009-2025 test.am
All rights reserved.