test.am

Մեր նորությունները

02.06.2011
ԳԹԿ աշխատակիցների նկատմամբ ճնշումներն իրենց նպատակին չեն հանգեցրել
ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 

Այս տարի ամեն ինչ արվել է, որպեսզի կանխվի թեստերի արտահոսքը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրեն Գուրգեն Խաչատրյանը հավելելով, որ այս տարի առավել պահանջարկ» ունեն 9-րդ դասարանի ավարտական քննությունների թեստերը: Նրա խոսքով' հարցը նույնիսկ հասել է նրան, որ ԳԹԿ աշխատակիցների նկատմամբ սկսվել են ճնշումներ իրականացվել: Բայց ի պատիվ մեր աշխատակցիների մենք կանխեցինք բոլոր նմանատիպ դեպքերը, եւ վստահաբար կարող եմ ասել, որ արտահոսք տեղի չի ունեցել, - վստահեցրեց Գ. խաչատրյանը: 

Նրա տեղեկացմամբ'նմանատիպ դեպքերից խուսափելու համար այս տարի որոշակի առումով թեստերը հեշտացվել են: Թեստն ամբողջությամբ համապատասխանում է ուղեցույցին, սակայն մենք փորձել ենք 30-40 առաջադրանք հեշտացնել, որպեսզի ներքեւի շեմը հեշտ հաղթահարելի լինի, - նկատեց կենտրոնի տնօրենը' հավելելով, որ նույն նպատակն է հետապնդել նաեւ թեստերի կազմման հանձնաժողովներում դպրոցներից ներկայացուցիչներ ներառելը: 

Անդրադառնալով անցած տարի տեղի ունեցած արտահոսքի հեղինակներին' Գ. Խաչատրյանը նշեց, որ թեեւ նրանք չեն բացահայտվել, սակայն իրենք արդեն ենթադրություններ ունեն: Նրանց անունները մենք չենք կարող հրապարակել, քանի որ գողը գող չէ, եթե չի բռնվել դեպքի վայրում, - ասաց Գ. Խաչատրյանը:
© 2009-2025 test.am
All rights reserved.