Քիմիա եւ Ռուսաց լեզու առարկաների քննություններից դրական շեմը չի հաղթահարել մասնակիցների շուրջ 20 տոկոսը...
Այսօր առավոտյան ժամը 9:00-ից Երեւանի եւ բոլոր մարզերի քննակենտրոններում, քննական կարգի համաձայն, փակցվել են միասնական քննություն հանձնող այն շրջանավարտների գնահատականները, ովքեր հունիսի մեկին քննություն էին հանձնել Քիմիա եւ Ռուսաց լեզու առարկաներից:
Հիշեցնենք, որ Երեւանում ռուսերենից 15 դիմորդից քննության էր ներկայացել 13-ը, քիմիայից" 29 դիմորդից 21-ը: Գնահատման եւ թեստավորման կենտրոնի ղեկավար Գուրգեն Խաչատրյանը նախորդ քննության արդյունքները դրական է գնահատում: «Երկու առարկաների քննությունների միջին միավորը 9.9-10-ն է, որը նորմալ ցուցանիշ է: Դրական շեմը չհաղթահարածների թիվը 20 տոկոսի սահմաններում է»,- տեղեկացրեց ԳԹԿ ղեկավարը:
Նշենք, որ «Քիմիա» առարկայի քննությանը 102 դիմում-հայտ ներկայացրած աշակերտներից ներկայացել էր 69 դիմորդ, «Ռուսաց լեզու» առարկայից 81 դիմում-հայտ ներկայացրած աշակերտներից"71 դիմորդ:
Քիմիա առարկայից միջին միավորն այս տարի 9.96-ն է: 17.5-20 միավոր է հավաքել երեք մասնակից" ընդհանուր դիմորդների 4.3 տոկոսը: Դրական միավորի շեմը չանցած մասնակիցների թիվը 16-ն է" ընդհանուր դիմորդների 23.2տոկոսը:
Ռուսաց լեզու առարկայից միջին միավորը 10.53-ն է: 17.5-20 միավոր է հավաքել կրկին երեք մասնակից" ընդհանուր դիմորդների 4.2տոկոսը: Դրական միավորի շեմը չանցած մասնակիցների թիվը 15-ն է" ընդհանուր դիմորդների 21.1տոկոսը:
Նշենք, որ վաղն առավոտյան ժամը 9:00-ից մինչեւ երեկոյան 18.00-ն իրենց գնահատականներից դժգոհ դիմորդները կարող են բողոքարկել գնահատականները:
ԱՐՄԵՆՊՐԵՍ