2011 թ. միասնական քննությունների լրացուցիչ փուլի հայտագրումը...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Գնահատման և թեստավորման կենտրոնը հունիսի 24-ից սկսում է 2011 թվականի դիմորդների Հայոց լեզու և հայ գրականություն, Հայոց պատմություն, Ընդհանուր պատմություն, Մաթեմատիկա, Անգլերեն, Ֆրանսերեն, Գերմաներեն, Իտալերեն, Իսպաներեն, Պարսկերեն, Ռուսաց լեզու, Ֆիզիկա, Քիմիա, Կենսաբանություն և Աշխարհագրություն առարկաների միասնական (բուհերի ընդունելության) լրացուցիչ քննությունների կազմակերպման գործընթացը:
Միասնական լրացուցիչ քննությանը (2011թ. բուհերի ընդունելության) կարող են մասնակցել`
* պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից 2011թ. զորացրվածները,
* սփյուռքի շրջանավարտները, այն դիմորդները, որոնք միասնական քննությունների հիմնական փուլին հարգելի պատճառով ի վիճակի չեն եղել մասնակցել,
* այն դիմորդները, որոնք առաջին փուլի քննություններին մասնակցելու համար չեն հայտագրվել,
* բողոքարկման հանձնաժողովի կողմից միասնական լրացուցիչ քննությանը մասնակցելու թույլտվություն ստացած շրջանավարտները:
Միասնական լրացուցիչ քննությանը մասնակցելու համար անհրաժեշտ է`
* լրացնել դիմում-հայտ,
* ներկայացնել ՎՏԲ-Հայաստան բանկ160481037341 հաշվեհամարին փոխանցված, 1500 (հազար հինգ հարյուր) դրամի անդորրագիր` յուրաքանչյուր քննության համար, անձը հաստատող փաստաթղթի պատճեն,
* 3X4 չափի լուսանկար:
Միասնական քննությունների վճարից (1500 դրամ) ազատվում են`
* պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվածները,
* առաջին ու երկրորդ խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամները,
* ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաները,
* առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան անձինք:
Վերոգրյալ խմբերին պատկանող անձինք դիմում-հայտին համապատասխանաբար կցում են զինվորական գրքույկի պատճենը, հաշմանդամության գրքույկի պատճենը, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության և ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունների կողմից տրված տեղեկանքների պատճենները, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի պատճենները:
Դիմում-հայտերը լրացվում և ընդունվում են Գնահատման և թեստավորման կենտրոնում հունիսի 24-ից` ամեն օր` ժամը 10:00- 17:00, բացի կիրակի օրից` հունիսի 26-ից: Շաբաթ օրը` հունիսի 25-ին, մինչև ժամը 14:00:
Հասցեն` Երևան, Այգեստան 9/4: Ընդունման ժամկետն ավարտվում է հուլիսի 2-ին` ժամը 16:00-ին:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 57 54 60 հեռախոսահամարով:
Գնահատման և թեստավորման կենտրոն