Մասնագիտական հանձնաժողովները թեստերում թերություններ են հայտնաբերել...
Այս տարվա ընդունելության քննությունների ընթացքում բողոքարկման դեպքերը հատուկենտ են եղել: Ինչպես այսօր զրույցում նշեց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրոն Գուրգեն Խաչատրյանը, յուրաքանչյուր առարկայի դեպքում եղել են բողոքարկման հատուկենտ դեպքեր՝ հաճախ նույնիսկ անհեթեթ հիմքերով: «Պատճառն այն է, որ թեստերը կազմողները երկար են աշխատել եւ արդյունքում լավ վիճակ է գրանցվել»,- ասաց նա:
Կենտրոնի տնօրենի խոսքով" թեեւ բողոքարկումները քիչ են եղել եւ թեստերը լավ վիճակում են այս տարի, այդուհանդերձ, դա չի խանգարել, որպեսզի մասնագիտական հանձնաժողովները դրանցում թերություններ հայտնաբերեն: «Կենսաբանություն» առարկայի մասնագիտական խումբը առաջարկել է 2 առաջադրանքների միավորների բարձրացում, իսկ «Աշխարհագրություն» առարկայինը՝ 1: «Եթե դրանք հաստատվեն նաեւ բողոքարկման հանձնաժողովի կողմից միավորները կբարձրանան համապատասխանաբար՝ 0,5 եւ 0.25-ով»,- ասաց Գ. Խաչատրյանը:
ԱՐՄԵՆՊՐԵՍ