test.am

Մեր նորությունները

15.06.2011
Հայտնի են «Օտար լեզուներ»-ի ընդունելության քննությունների միավորները
Արդեն հայտնի են «Օտար լեզուներ»-ի" անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն եւ իսպաներեն քննությունների արդյունքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի մամուլի պատասխանատու Գայանե Մանուկյանը, Անգլերենի միջին միավորը կազմել է 9,73 միավոր: 17,5-20 միավոր հավաքել են դիմորդներից 8-ը կամ նրանց" 2,6 տոկոսը: 13,5-17,25 միավոր հավաքել է 55 դիմորդ կամ" 17,7 տոկոսը, 7,5-13,25 միավոր հավաքել են 143 դիմորդներ կամ 46,1 տոկոսը: Դրական շեմ չեն հաղթահարել 104 դիմորդներ կամ 33,5 տոկոսը: 365 դիմում-հայտ ներկայացրած դիմորդներից քննությանը ներկայացել էին 310-ը: 

Ֆրանսերենի միջին միավորը կազմել է 12,1 միավոր: 17,5-20 միավոր հավաքել է դիմորդներից 1-ը կամ" 5,9 տոկոսը: 13,5-17,25 միավոր հավաքել են 6 դիմորդներ կամ նրանց" 35,3 տոկոսը, 7,5-13,25 միավոր հավաքել են 7 դիմորդ կամ նրանց 41,2 տոկոսը: Դրական շեմը չեն հաղթահարել 3 դիմորդ կամ նրանց 17,6 տոկոսը: 18 դիմում-հայտ ներկայացրած դիմորդներից քննությանը ներկայացել էին 17-ը: 

Գերմաներենի միջին միավորը կազմել է 9,84 միավոր: 17,5-20 միավոր դիմորդներից ոչ մեկը չի հավաքել: 13,5-17,25 միավոր հավաքել են 6 դիմորդներ կամ նրանց" 23,1 տոկոսը, 7,5-13,25 միավոր հավաքել է 13 դիմորդ կամ նրանց 50 տոկոսը: Դրական շեմը չեն հաղթահարել 7 դիմորդ կամ նրանց 26,9 տոկոսը: 102 դիմում-հայտ ներկայացրած դիմորդներից քննությանը ներկայացել էին 26-ը: 

Իսպաներեն հանձնած միակ դիմորդը հավաքել է 19,75 միավոր:

ԱՐՄԵՆՊՐԵՍ
© 2009-2025 test.am
All rights reserved.