test.am

Մեր նորությունները

23.09.2011
Քննական շտեմարաններն ու ուղեցույցները շուտով հասանելի կլինեն
Գնահատման և թեստավորման կենտրոնում շարունակվում են 2012 թ. պետական ավարտական և միասնական քննությունների ուղեցույցների մշակման, բովանդակային դասիչների կազմման, ինչպես նաև լրամշակման քննարկումներն ու կազմման աշխատանքները: Այսօր, օրինակ, քննարկման մասնակիցները պատմաբաններն են, ովքեր պիտի ամբողջացնեն իրենց քննարկման արդյունքները և սկսեն ուղեցույցի բովանդակային դասիչի և կառուցվածքի ձևակերպումը”,- այս մասին ՄԱՄՈՒԼ.am լրատվականին տեղեկացրեց ՀՀ կառավարության աշխատակազմի Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) մամլո խոսնակ Գայանե Մանուկյանը: "Զուգահեռաբար շարունակվում են նաև հայոց լեզու և մաթեմատիկա առարկաների շտեմարանների կազմման աշխատանքները": 
Գ. Մանուկյանից տեղեկացանք նաև, որ ԳԹԿ-ի առարկայական ուղեցույցները պատրաստ կլինեն ոչ ուշ քան մինչև ս/թ նոյեմբերի վերջը, որից հետո նոր միայն կտրամադրվեն 12-րդ դասարանցիներին: 
Հիշեցնենք, որ կրթական բարեփոխումների շրջանակներում, այս տարվանից ներդրվում են թեստային առաջադրանքներ պարունակող շտեմարանները (այս տարի միայն հայոց լեզու և հայ գրականություն, մաթեմատիկա առարկաներից), որի արդյունքում դիմորդը նախապես տեղեկացված է լինելու քննության ժամանակ իր առջև դրվող թեստի առաջադրանքներին: Բացի այդ, մի շարք մասնագետների համատեղ աշխատանքով կազմվող շտեմարաններն էլ հնարավորություն են ընձեռելու խուսափել թեստերում առկա երկակի պատասխաններ պարունակող առաջադրանքներից:

ՄԱՄՈՒԼ.am
© 2009-2025 test.am
All rights reserved.