test.am

Մեր նորությունները

22.12.2011
Ուշադրություն. շուկայում առկա 4-րդ և 9-րդ դասարանների պետական ավարտական քննությունների ուղեցույցներն ու թեստերի ժողովածուները ԿԵՂԾ են
Վերջին շրջանում մենք ստանում ենք բազմաթիվ նամակներ այն մասին, որ Հայաստանի գրախանութներում և գրքերի վաճառակետերում հայտնվել են 4-րդ և 9-րդ դասարանի պետական ավարտականքննությունների թեստերի ժողովածուներ, որոնց վրա նշագրված են "Գնահատման և թեստավորման կենտրոն": Դրանցում վրա գրված են անծանոթ հեղինակների անուններ, իսկ ԳԹԿ տվյալ առարկայի մասնագետների ազգանունները` որպես խմբագիր:

1. Տեղեկացնում ենք, որ ԳԹԿ-ի 4-րդ և 9-րդ դասարանների պետական ավարտական քննությունների ուղեցույցերն ու թեստերի ժողովածուները դեռևս չեն տպագրվել: 
2. Շուկայում առկա բոլոր նմանատիպ հրապարակումները կեղծ են:

Խորհուրդ ենք տալիս զերծ մնալ այդ գրքերի ձեռքբերումից: Դրանք կարող են շփոթության մեջ գցել ուսուցիչների և աշակերտներին` քննություններին նախապատրաստվելու ընթացում, քանի որ ԳԹԿ մասնագետներն անընդհատ փոփոխում են առաջադրանքների տիպերը: 

Ցանկանում ենք տեղեկացնել, որ 4-րդ կամ 9-րդ դասարանի ավարտական քննությունների թեստերի ուղեցույց-ժողովածուներում ԳԹԿ առարկայական մասնագետները հեղինակի դերում են, յլ ոչ խմբագրի:

ԳԹԿ-ի 4-րդ և 9-րդ դասարանների ուղեցույցերն ու թեստերի ժողովածուները լույս են տեսնելու 2012 թ. և շուկայում կհայտնվեն հունվար-փետրվար ամիսներին, որի մասին հայտարարությունը և գրքի կազմը կտեղադրվի մեր կայքում:
© 2009-2025 test.am
All rights reserved.