test.am

Մեր նորությունները

20.01.2010
Լույս է տեսել ԳԹԿ-ի "Հայոց լեզու և հայ գրականություն, 9-րդ դասարանի ավարտական քննության թեստերի ժողովածու"-ն (հեղինակներ՝ Միրցա Հալաջյան, Կարինե Զաքարյան), որում տեղադրված է 2009-2010 ուստարվա 9-րդ դասարանի պետական ավարտական քննության ուղեցույցը, առաջադրանքների թեմատիկան և 5 թեստեր: Այն կարող եք ձեռք բերել ՀՀ և ԼՂՀ գրախանութներից և գրենական պիտույքների մեծածախ վաճառակետերից.....

Այս գրքույկը նախատեսված է հանրակրթական դպրոցի 9-րդ դասարանի հայոց լեզվի և հայ գրականության ավարտական քննությանը նախապատրաստվելու համար: Այն միևնույն ժամանակ և՛ ուղեցույց է, և՛ թեստերի ժողովածու:
Գրքույկի ուղեցույցային մասում ներկայացվում են թեստի կառուցվածքը, հայոց լեզվի և հայ գրականության' թեստերում ներառվող ծրագրային նյութը, առաջադրանքների տեսակները, ինչպես նաև բացատրություններ են տրվում որոշ առաջադրանքների լուծման եղանակների վերաբերյալ:
Գրքույկում զետեղված են նաև թեստի 5 նմուշներ և դրանց առաջադրանքների պատասխանները:
Քանի որ թեստերը պարունակում են ոչ միայն ընտրովի պատասխանով, այլև կարճ և ընդարձակ պատասխանով առաջադրանքներ, որոնց պատասխանները պետք է գրել, գրքույկում դրանց համար տողեր են նախատեսված: Այդպիսով գրքույկը կարող է ծառայել նաև որպես աշխատանքային տետր:
Կատարե՛ք առաջադրանքները և գրքույկի վերջում տրված ճիշտ պատասխանների օգնությամբ ստուգե՛ք ձեր գիտելիքները: Ընդարձակ պատասխանով առաջադրանքի' շարադրանքի պատասխանը բնականաբար չի կարող տրվել: Փոխարենը ուղեցույցում տրված են այդ առաջադրանքի գնահատման չափանիշները: Դուք կարող եք ձեր շարադրանքների միավորները պարզել ձեր ուսուցիչների օգնությամբ:

© 2009-2025 test.am
All rights reserved.