test.am

Մեր նորությունները

08.03.2011
Միասին վերականգնենք Մայրավանքը
Հրազդանի շրջանի Սոլակ գյուղի Ս. Մարիամ Աստվածածին վանքը շտապ վերականգնման կարիք ունի: 7-րդ դարի սկզբներին կառուցված վանքը, որը դարեր շարունակ կոչվել է Մայրոց վանք, հետո` Մայրավանք, այնուհետեւ` Մարիամ Աստվածածին վանք, ժամանակին եղել է հայտնի վանական համալիր, որտեղ հանգրվանել են ոչ միայն վանականներ, այլև նշանավոր հայրապետեր: Այս վանքում 7-րդ դարի առաջին կեսին ապրել, ստեղծագործել, ապա թաղվել է Հովհան Մայրավանեցի հայրապետը` մատենագրության մեջ հայտնի ճառագիր, մտածող ու եկեղեցական գործիչ: Մեր մատենագրության մեջ քչերն են արժանացել այնպիսի գնահատականների, ինչպես Հովհան Մայրավանեցին: Նրա համբավը տարածված է եղել ողջ երկրում թե՛ որպես փիլիսոփայի, թե՛ որպես սրբակրոն հոգևորականի, այդ իսկ պատճառով Սոլակի Մայրավանքն ու հայրապետի գերեզմանը համարվել և համարվում են հրաշագործ: Մայրավանք ծնկաչոք են գնացել ուխտի, եւ մինչ այժմ էլ այստեղի հողը նույնիսկ տանում են հիվանդներին բժշկելու համար: Ըստ ժողովրդական զրույցների` Մայրավանքն առաջին հարվածն ստացել է Լենկ Թեմուրի արշավանքների ժամանակ: 1679 թվականին ուժեղ երկրաշարժի հետեւանքով վանքի գմբեթը փլվել ու ավերվել է: 1988 թվականի երկրաշարժն ավելի ավերիչ եղավ վանքի համար, այն հասցրեց անմխիթար վիճակի: 

Միջնադարյան այս հուշարձանը մինչեւ օրս չի վերականգնվել: 
ՀՀ մշակույթի նախարարությունը Մայրավանքն ընդգրկել է հանրապետության 26 առավել վտանգված հուշարձանների ցանկում: 
Մայրավանքն ամրացնելու և նորոգելու համար հանգանակություն է սկսվել դեռ անցյալ տարվանից: 

Ուղարկի՛ր SMS-ով TEST բառը 1004 կարճ համարին և ունեցի՛ր քո փոքրիկ ներդրումը Մայրավանքի վերականգնման գործում: 

Մեկ SMS-ի արժեքն է 120 դրամ (ներառյալ ԱՀՀ-ն): 
Ձեր ուղարկած յուրաքանչյուր SMS-ի գումարը փոխանցվում է Մայրավանքի վերականգնամ նպատակով բացված հաշվեհամարին:
© 2009-2025 test.am
All rights reserved.