test.am

Մեր նորությունները

06.05.2012
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Շուկայում առկա են 4-րդ և 9-րդ դասարանների ավարտական քննությունների թեստերի ԿԵՂԾ ժողովածուներ
Հարգելի աշակերտներ, ծնողներ, ուսուցիչներ

Տեղեկացնում ենք, որ օրերս գրախանութներում և գրքերի վաճառքի կետերում հայտնվել են 4-րդ և 9-րդ դասարանների ավարտական քննությունների թեստերի ժողովածուների կեղծ տարբերակներ:
Մասնավորապես, տարբեր հեղինակներ, հրատարակչություններ տպագրում են թեստերի ժողովածուներ, որոնց կազմի վրա, տիտղոսաթերթին հեղինակների անունների հետ մեկտեղ գրում են նաև ԳԹԿ առարկայական մասնագետների անունները:

Տեղեկացնում ենք, որ ԳԹԿ հեղինակները ոչ մի առնչություն չունեն տվյալ հրատարակումների հետ:

Քննություններին նախապատրաստվելու ընթացքում խորհուրդ ենք տալիս խուսափել կեղծ տպագրություններ գնելուց:

ԳԹԿ հեղինակների 4-րդ և 9-րդ դասարանների թեստերի ժողովածուները ներկայացված են միայն մեր կայքում և ձեռքբերելուց առաջ խորհուրդ ենք տալիս դրանց արտաքին տեսքին ծանոթանալ ստորև` ներքևում ներկայացված ցանկում:
© 2009-2025 test.am
All rights reserved.