test.am

Մեր նորությունները

09.09.2012
Թափուր աշխատատեղ Սոլակի միջնակարգ դպրոցում...

Հայտարարվում է մրցույթ ՀՀ Կոտայքի մարզի Սոլակի միջնակարգ դպրոցի դասվարի թափուր տեղի համար:

Ուսուցչի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է` ըստ դասաբաշխման: Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով ` գրավոր (հանրակրթական առարկայական ուսումնական ծրագրերին համապատասխան) և հարցազրույց (մանկավարժական մասնագիտական գործնական հմտություններ):

 

Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայցնում `

1. Հանձնաժողովի անունով գրավոր դիմում` նշելով այն աշխատատեղը , որին հավակնում է (Ձև 1),

2. Բարձրագուն կրթության մանկավարժության որակավորման աստիճանը հավաստող ավարտական փաստաթուղթ (դիպլոմ) կամ վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական կամ ուսուցչական գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժը հաստատող քաղվածք աշխատանքային գրքույկից, 2. Անձնագրի պատճենը,

3. Ինքնակենսագրություն (Ձև 4),

4. Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),

5. Մեկ լուսանկար` 3x4 չափի,

6. Այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք,

7. ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկ:

 

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:

Փաստաթղթերն ընդունվում են սեպտեմբերի 8-ից հոկտեմբերի 13- ը ներառյալ , ամեն օր ` ժամը 10:00-ից 15:00-ը , բացի շաբաթ ևւ կիրակի օրերից:

Փաաստաթղթերի ընդունումը կանցկացվի` ըստ կարգի:

Մրցույթը տեղի կունենա հոկտեմբերի 17-ին ժամը 1500-ին ՀՀ Կոտայքի մարզի Սոլակի միջնակարգ դպրոցում:

 

Տեղեկությունների համար զանգահարել` (094 200 117 ) հեռախոսահամարով:

 

© 2009-2025 test.am
All rights reserved.