test.am

Մեր նորությունները

01.11.2012
Տնօրինության կողմից հանձնարարվող ստուգողական աշխատանքի թեստեր....
Այսուհետ դպրոցների տնօրենները (Գիտելիքների գնահատում ծրագրի շրջանակներում) կարող են պատվիրել աշակերտների գիտելիքների ստուգման և գնահատման էլեկրոնային թեստեր ստորև բերված տարբերակներով. 
1. Ենթակիսամյակային թեստ - ներառում է երկու ամսվա դասավանդվող նյութը. օրինակ` սեպտեմբեր-հոկտեմբեր, ապրիլ-մայիս և այլ, և կազմված է 20 առաջադրանքից, 
2. Կիսամյականին թեստ - ներառում է մեկ կիսամյակում դասավանդվող նյութը. օրինակ` սեպտեմբեր-դեկտեմբեր, հունվար-մայիս և կազմված է 40 առաջադրանքից, 
3. Տարեկան թեստ - ներառում է մեկ տարում դասավանդվող նյութը և կազմված է 80 առաջադրանքից, 
4. Ամփոփիչ թեստ - ներառում է մի քանի տարվա դասավանդվող նյութը. օրինակ` Հայոց պատմություն 6, 7, 8, 9-րդ դասարանների նյութը մեկ թեստում և կազմված է 80 առաջադրանքից, 
5. Բազմակողմանի թեստ - ներառում է տարբեր դասարաններում դասավանդվող տարբեր առարկաներ. օրինակ` մեկ թեստում կարող է լինել առաջադրանքներ հայոց լեզու, ֆիզիկա, քիմիա, հայոց պատմություն և այլ առարկաների տարբեր դասարանների նյութը և կազմված է 80 առաջադրանքներից, 
6. Այլ - ներառում է ցանկացած առարկա, դասարան, թեմա, առաջադրանքի տիպ` համաձայն դպրոցի տնօրենի պատվերի և կազմված է 80 առաջադրանքից, 
7. Փաթեթ - ներառում է ներքևում ցուցադրված աղյուսակում առկա բոլոր առարկաներն ու դասարանները` 30 տրբերակներով: 

Թեստեր կարող են պատվիրել միայն դպրոցի տնօրեններն ու ուսուցիչները: 
Պատվիրված թեստերն առաքվում են էլեկտրոնային ճանապարհով` 1 աշխատանքային օրվա ընթացքում: 

Առարկաների և դասարանների ցանկը կարող եք տեսնել այստեղ

Հիշեցնենք, որ Դուք կարող եք պատվիրել նաև ուսուցիչների աշխատանքի ընդունման թեստեր:
© 2009-2025 test.am
All rights reserved.