ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. 9-րդ դասարանի ավարտական քննությունների թեստերում կատարվել են բովանդակային և կառուցվածքային մի շարք փոփոխություններ
Սիրելի աշակերտներ, ուսուցիչներ
Պատասխանելով Ձեր բազմաթիվ զանգերին և նամակներին ստորև կներկայացնենք, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել Մաթեմատիկա 9-րդ դասարանի ավարտական քննության թեստերի կառուցվածքում և բովանդակությունում:
2011-2013 տարիների ընթացքում փոխվել են «Հանրահաշիվ» առարկայի 7-9 դասարանների դասագրքերը:
2013-2014 ուստարում 9-րդ դասարանի ավարտական քննության ժամանակ թեստերում ներառվելու են նոր դասագրքերում տեղ գտած ծրագրային գրեթե բոլոր փոփոխությունները (Ս. Նիկոլսկի, Մ. Կ. Պոտապով, Ն. Ն. Ռեշետնիկով, Ա. Վ. Շևկին, «Հանրահաշիվ» 7-րդ դասարանի դասագիրք, Ս. Նիկոլսկի, Մ. Կ. Պոտապով, Ն. Ն. Ռեշետնիկով, Ա. Վ. Շևկին, «Հանրահաշիվ» 8-րդ դասարանի դասագիրք և Ս. Նիկոլսկի, Մ. Կ. Պոտապով, Ն. Ն. Ռեշետնիկով, Ա. Վ. Շևկին 9-րդ դասարանի դասագիրք):
Կառուցվածքային և բովանդակային բոլոր այդ փոփոխությունները ներառված են միայն նկարում պատկերված սույն ժողովածուում` "Մաթեմատիկա 9-րդ դասարան, պետական ավարտական քննության ուղեցույցն ու թեստերի ժողովածուն, Երևան, Լիմուշ տպագրատուն, 2014, հեղինակ` Վարդուհի Փիլիպոսյան (ԳԹԿ)", որոնք համապատասխանում են ԳԹԿ-ի նոր ուղեցույցների չափանիշներին:
Շուկայում առկա են այլ հեղինակների նմանատիպ ժողովածուների համար ԳԹԿ-ն և առարկայական մասնագերտները պատասխանատվություն չեն կրում: