test.am

Մեր նորությունները

30.04.2016
Հայտնի են միասնական քննությունների օրերը
2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈւԹՅՈւՆՆԵՐԻ ՕՐԵՐՆ ԸՍՏ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՀԱՍՏԱՏԵԼՈւ ՄԱՍԻՆ

   Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի «Պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության /ըստ բակալավրի կրթական ծրագրի կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի N 686-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 597-Ն որոշման 65-րդ կետի 4-րդ ենթակետը`

 Հրամայում եմ ` 

 Հաստատել 2016 թվականի միասնական քննությունների օրերն` ըստ առարկաների.

«Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ընդհանուր պատմություն» («Համաշխարհային պատմություն»)` 03.06.2016 թ.,
«Հայոց լեզու և հայ գրականություն»` 07.06.2016 թ.,
«Ֆիզիկա»` 10.06.2016 թ.,
«Օտար լեզու»` 14.06.2016 թ.,
«Մաթեմատիկա»` 17.06.2016 թ.,
«Հայոց պատմություն», «Քիմիա»` 21.06.2016 թ.,
«Ռուսաց լեզու»` 24.06.2016 թ.:
© 2009-2025 test.am
All rights reserved.