test.am

Մեր նորությունները

10.05.2017
Հայտնի են միասնական քննությունների օրերը
2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈւԹՅՈւՆՆԵՐԻ ՕՐԵՐՆ ԸՍՏ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՀԱՍՏԱՏԵԼՈւ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի «Պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության /ըստ բակալավրի կրթական ծրագրի կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի N 686-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 597-Ն որոշման 65-րդ կետի 4-րդ ենթակետը`
Հրամայում եմ `
Հաստատել 2017 թվականի միասնական քննությունների օրերն` ըստ առարկաների.
«Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ընդհանուր պատմություն» («Համաշխարհային պատմություն»)` 02.06.2017 թ.,
«Հայոց լեզու և հայ գրականություն»` 06.06.2017 թ.,
«Ֆիզիկա»` 09.06.2017 թ.,
«Օտար լեզու»` 13.06.2017 թ.,
«Մաթեմատիկա»` 16.06.2017 թ.,
«Հայոց պատմություն», «Քիմիա»` 20.06.2017 թ.,
«Ռուսաց լեզու»` 23.06.2017 թ.:
© 2009-2024 test.am
All rights reserved.