test.am

Մեր նորությունները

06.05.2010
Մենք օգնում ենք վերականգնել քանդվող եկեղեցիները...

Մեր կայքը հանդես է գալիս նոր, բարեգործական նախաձեռնությամբ: Այսուհետ մենք՝ Ձեզ հետ միասին կունենանք մեր ակտիվ մասնակցությունը Հայաստանի պատմական հուշարձանների վերականգնման աջակցման գործընթացներին: Մեր այս նախաձեռնության առաջին փուլում մենք ընտրել ենք Հրազդանի մարզի, Սոլակ գյուղի Մայրավանք եկեղեցին, որը 7-րդ դարի ճարտարապետական հուշահամալիր է:

Ցավալի է, բայց այն այսօր կանգնած է վերջնական ավերման շեմին: Ուստիև, մենք որոշեցինք Ձեզ հետ միասին օգնել եկեղեցու վերականգնման աշխատանքներին: Դրա համար մենք առանձնացրել ենք քառանիշ կարճ հեռախոսահամար, որի վրա sms ուղարկելով Ձեր փոքրիկ աջակցությունը կունենաք  այդ հայրենանվեր և սուրբ գործին: Մենք յուրաքանչյուր ամիս հրապարակելու ենք այն տվյալները, թե ինչքան sms է ուղարկվել Սոլակի Մայրավանքի վերականգնման համար:

 

Կանխավ շնորհակալություն

Թեստեր.am ընկերություն

© 2009-2025 test.am
All rights reserved.