test.am

Մեր նորությունները

08.12.2009
Համաճարակը ստիպեց դադարեցնել ՀՀ դպրոցներում կազմակերպված ընթացիկ արտաքին գնահատումը....
8.12.2009 - Ինչպես հայտնի է ՀՀ Սյունիքի մարզում և Երևանի մի քանի համայնքներում սույն թվականի դեկտեմբերի 8-ին պետք է մեկնարկեր ԳԹԿ-ի կազմակերպած 8, 9, 10, 11-րդ դասարանների աշակերտների գիտելիքների ընթացիկ արտաքին գնահատման գործընթացը ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, անգլերեն, ֆրանսերեն, հայոց պատմություն, հայոց լեզու, գրականություն, մաթեմատիկա, երկրաչափություն առարկաներից: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ-ում գրիպի համաճարակի տարածման վտանգը, ՀՀ կառավարության (վարչապետի) և ԿԳՆ-ի(նախարարի) համատեղ որոշմամբ (որոշումը չի տարածվում բուհերի վրա) սույն թվականի դեկտեմբերի 8-19-ը ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում դադարեցվել են ուսումնական պրոցեսները` երեխաների կուտակումներից և վարակի տարածման վտանգից խուսափելու համար: Այս որոշման համաձայն, ԳԹԿ-ի արտաքին ընթացիկ գնահատման գործընթացը ևս դադարեցվել է անորոշ ժամանակով: Գործընթացը վերսկսելու մասին նոր որոշման դեպքում ԳԹԿ-ն կտարածի պաշտոնական տեղեկատվություն: Այդ մասին տեղեկատվությունը դուք կարող եք կարդալ մեր կայքի (Թեստեր.am)Նորություններ բաժնում:
© 2009-2025 test.am
All rights reserved.