test.am

Ի դեպ...

10.05.2010
Շուկայում առկա են թեստերի ժողովածուների կեղծված տարբերակներ, որոնք...
Հարգելի աշակերտ, դիմորդ, ուսուցիչ.

Տեղեկացնում ենք, որ շուկայում առկա են թեստերի ժողովածուների կեղծված տարբերակներ, որոնք անորակ են, սխալ թեստային առաջադրանքներով և թանկ: Կեղծարարները կեղծում են թեստերի երաշխավորված ժողովածուների միայն կազմը՝ խախտելով հեղինակների, ԳԹԿ-ի և Թեստեր.am-ի հեղինակային իրավունքները և վաճառում դրանք: Մեր կողմից արդեն կասեցվել են նման մի քանի միջադեպեր:
Կեղծված թեստերի ժողովածուները տարբերվում են իրենց անորակ տպագրությամբ` նույնիսկ անզեն աչքով դիտելիս: Կեղծարարների անօրինական գործունեությունից չտուժելու և ճիշտ թեստերով քննություններին նախապատրաստվելու համար խնդրում ենք գնել միայն որակյալ կազմ և միջուկ ունեցող թեստերի ժողովածուները, որոնց մեջ պարտադիր առկա է Թեստեր.am-ի գունավոր էջանշան/օրացույցը:
Բացի այդ, նման տհաճ անակնկալներից խուսափելու համար խորհուրդ ենք տալիս գնել թեստերի ժողովածուները միայն մեր կողմից մատնանշված հասցեներում գործող գրախանութներից, որոնք հանդիսանում են մեր պաշտոնական գործընկերները: Դրանք են՝

1. "Անի" գրատուն, հասցե՝ Հանրապետության Հրապարակ (Նոյան Տապանի հարևանությամբ), հեռ. (010)52-79-57:
2. Շիրվանզադե 24/30, հեռ. (010)23-51-72:

Տեղեկացնում ենք, որ Թեստեր.am-ի, ԳԹԿ-ի և "Կռունկ" տպագրատան թեստերի ժողովածուների հեղինակային իրավունքների խախտումը հետապնդվում է օրենքով:

Թեստեր.am-ի տնօրինություն
© 2009-2025 test.am
All rights reserved.